Երկու շաբաթից կներկրվի պատվաստանյութի մեկ միլիոն դեղաչափ, և մենք կսկսենք պատվաստումների ինտենսիվ գործընթացը, – համակարգող խորհրդի նիստի ավարտին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Բացի այդ, այսօրվանից բաց տարածքներում այլևս պարտադիր չի լինի շնչադիմակ կրել:
Նրա խոսքով, շնչադիմակ կրելը պարտադիր կլինի տրանսպորտում և փակ տարածքներում:
«Այսօրվանից այլևս պարտադիր չի լինի բաց տարածքում շնչադիմակ կրել: Պարտադիր է միայն տրանսպորտում և փակ տարածքներում», – ասել է Ղարիբաշվիլին: