Բրիտանական հանրահայտ «The Guardian» հրատարակությունը հոդված է հրապարակել Վրաստանի զբոսաշրջային ուղղության մասին։
Բրիտանացի լրագրող Նադյա Բերդը և լուսանկարիչ Թոմեր Իֆրան երեք ամիս առաջ Վրաստանում ճամփորդել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Զբոսաշրջության ազգային վարչության հրավերով։ Ասուլիսից հետո լրագրողները ֆոտոռեպորտաժի հետ միասին ծավալուն հոդված են պատրաստել Վրաստանի զբոսաշրջային ուղղության մասին։
«The Guardian»-ի լրագրողը կիսվում է Թուշեթիում ստացած իր տպավորություններով, նկարագրում Թուշեթիի գյուղերը, մարդկանց, տեղական կյանքն ու սովորույթները՝ «Զբոսաշրջությունը կփրկի Օմալոն և Վրաստանը լքումից» վերնագրով հոդվածում։ Հոդվածում տեղացիները խոսում են Թուշեթիում զբոսաշրջության կարևորության, ինչպես նաև էկոլոգիայի պաշտպանության մասին։
«Երբ ես փոքր էի, Օմալոյում այդքան տուն չկար», – ասում է 27-ամյա Բժշկականի ուսանող Քեթի Թավբերիձեն, ով իր ամեն ամառն անցկացնում է Օմալոյում:
«Շատ հաճելի է, երբ այստեղ զբոսաշրջիկներ են գալիս։ Սա լավ հնարավորություն է օտարերկրացիների հետ զրուցելու համար, այստեղ եկող զբոսաշրջիկներով նրանք աշխատատեղեր են ստեղծում տեղացիների համար: Մեր բնությունը վայրի է և անձեռնմխելի, և ես ցանկանում եմ, որ այն մնա անփոփոխ», – «The Guardian»-ին ասել է Քեթի Թավբերիձեն:
«Ներկայումս զբաղված եմ երեխաների դաստիարակությամբ, բայց ուզում եմ ունենալ իմ սեփական ընտանեկան հյուրանոցը Թուշեթիում և ընդունել զբոսաշրջիկների»,- ասում է Նինո Կիթիձեն, ով տարվա մի քանի ամիսն անցկացնում է Թուշեթիում և Ախմետայում։
«Նինոն 18 տարեկանում դայակ է աշխատել, խանութի վաճառողուհի, իսկ հիմա կարծում է, որ զբոսաշրջային բումը իրեն լավ հնարավորություն կտա ուժերը փորձել այս ոլորտում»,- գրում է լրագրող Նադիա Բերդը։
Տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։