Վրաստանի Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ պաշտոնապես ուժի մեջ մտավ հուլիսի 1-ից: Ինչպես ամբողջ Վրաստանում, Ախալքալաքում նույնպես անցկացվեցին միջոցառումներ տեղեկացնելու երիտասարդներին Եվրամիության հետ ասոցիացիայի և ազատ առևտրի մասին:

Եվրամիությունը և Վրաստանը 2014 թվականի հուլիսին ստորագրեցին ասոցացման համաձայնագիր, որի անբաժան մասն է համարվում խորը և համապարփակ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնեցումը: Փաստաթուղթը ուժի մեջ մտավ այն բանից հետո, երբ մայիսի 23-ին ԵՄ-ի ԱԳ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց համաձայնագրի ընթացակարգի վավերացման վերաբերյալ: Վավերացումը աշխատատար գործընթաց էր, և տևեց մոտ երկու տարի: Դրան մասնակցում էին Եվրախորհրդարանը, ԵՄ-ի 28 երկիր և Վրացական օրենսդիր մարմինները:

ՆԱՏՕ-ի և Եվրամիության Ախալքալաքի Տեղեկատվական կենտրոնը կազմակերպեց հանդիպում երիտասարդների և Շրջանային Ժողովի նախագահի հետ: Հանդիպումը անցկացվեց ջերմ միջավայրում: Համլետ Մովսիսյանը մանրամասնորեն բացատրեց Եվրամիության հետ համաձայնագրի էությունը:

«Մեզ համար դա շատ կարևոր է: Առաջին հերթին ազատ առևտուրը մեր տարածաշրջանում կնպաստի մեր էկոլոգիապես մաքուր արտադրանքի իրացմանը: 5 մլն-անոց եվրոպական շուկան բաց է մեր առջև», – իր ելույթում նշեց Շրջանային Ժողովի նախագահը:

Հանդիպմանը մասնակցում էին դպրոցների ավարտական դասարանների աշակերտները: Նրանք ակտիվորեն հարցեր էին տալիս Եվրամիության մասին: esՆԱՏՕ-ի և Եվրամիության Ախալքալաքի Տեղեկատվական կենտրոնում կայացած հանդիպումից հետո, կայացավ «Ճանապարհորդություն դեպի Եվրոպա» ֆիլմի ցուցադրությունը: Կարճամետրաժ ֆիլմը հայերեն էր:

Ըստ ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Թեոնա Զուրաբիշվիլիի, նմանատիպ միջոցառումները ուղղված են բարձրացնելու հանրային իրազեկությունը Եվրամիության մասին: Միջոցառման վերջում երիտասարդները հանձնեցին տեղեկատվական բուկլետներ անցորդներին:

es2

Աղունիկ Այվազյան