Հայաստանում նոյեմբերի 23-ին կատարվել է 8313 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 860 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 939 հիվանդ, գրանցվել է մահվան 28 դեպք: Մահացածներից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 24-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսայի հիվանդության ընդհանուր 335738 դեպք, որոնցից 309861 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17088 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7379 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1410 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8789 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 326 835 թեստավորում: