Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 153-ով՝ հասնելով 226 949-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 126-ով և հասել 218 022-ի:
Իրականացվել է 5 662 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 253 024-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 556-ի, ևս 1 110 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 261 մարդ։