«Իմացեք, ում եք ընտրում» հաղորդման շրջանակներում Jnews-ը հյուրընկալել է սակրեբուլոյի ներկայիս նախագահ և Ախալքալաքի նոր սակրեբուլոյում իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրված Նաիրի Իրիցյանին:

Այս անգամ Jnews-ի տաղավարում է մի մարդ, ով քաղաքականությունում պատկառելի փորձ ունի: Նա իր քաղաքական ճանապարհը սկսել է հասարակական կազմակերպություններում աշխատանքից: Նաիրի Ռոբերտի Իրիցյանը եղել Ախալքալաքի գամգեբելի, Սակրեբուլոյի նախագահ, քաղաքապետ և այլն: Միշտ եղել է իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ մինչև 2012 թվականը «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից, այնուհետև՝ «Վրացական երազանքի»: 2021 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններում համամասնական ցուցակներով Նաիրի Իրիցյանն ընտրվել է նորընտիր սակրեբուլոյի պատգամավոր: Իշխող կուսակցության ցուցակի առաջին համարն է:

Նաիրի Իրիցյանի հետ JNEWS-ը բլից զրույցում քննարկել է շրջանի համար կարեւոր հարցեր, ինչպես նաև նրան հարցեր ուղղելու հնարավորություն ունեին Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղի բնակիչները: