Այսօր՝ նոյեմբերի 21-ին, երեկոյան ադրբեջանական կողմը հրաձգություն է սկսել հայ-ադրբեջանական սահմանային հատվածի Նորաբակ գյուղի ուղղությամբ։
Հրաձգության հետևանքով ժամկետային զինծառայող է զոհվել։
Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ զոհված ժամկետային զինծառայողը 2002 թվականին ծնված շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանն է։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդում է, որ ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։