Հայաստանում մարտի 31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 192 639-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1148-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 20 դեպք է գրանցվել, 18-ը՝ կորոնավիրուսից, և 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3515 դեպք կա, այլ պատճառով՝ 892։
Ապաքինվել է ևս 459 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 173 064 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 15 168-ի:
Մարտի 30-ին 6354 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 853 829 թեստավորում։