SJGC գազաբաշխիչ ընկերությունից տեղեկացնում են, որ Դմանիսում գլխավոր գազատարի վթարի պատճառով Ջավախքում բնական գազի մատակարարումը հնարավոր է խափանումներով իրականացվի։ Այս պահին դեռեւս չի գնահատվել գազատարի վնասման աստիճանը, այդ պատճառով որոշել, թե ինչքան ժամանակ կպահանջվի վթարը վերացնելու համար, SJGC ընկերությունում առայժմ չեն կարողանում ասել:
Տեղեկությունը ճշտելու դեպքում Jnews-ը կհայտնի։