Երեկ՝ հուլիսի 26-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի տարածքային պլանավորման եւ ենթակառուցվածքների հարցերով հանձնաժողովը համատեղ նիստում քննարկեց մունիցիպալիտետի 50 գյուղի փողոցիների համարակալման եւ անվանակոչման հարցը։
Այս տարվա հունվարին Ախալքալաքի տեղական իշխանությունը գրություն էր ստացել Արդարադատության նախարարությունից, մունիցիպալիտետի 50 գյուղի փողոցների համարակալումը ստուգելու խնդրանքով։ Արդեն կատարվել են համարակալման աշխատանքները։ Սակրեբուլոյի կողմից հաստատվելուց հետո այն արդեն իրավական ուժ կունենա։
Ախալքալաքի մունիցիպալիտետում համարակալման գործընթացը սկսվել է շատ վաղուց՝ 2010 թվականին, այն ժամանակ համարակալվել էին ավելի քան 10 գյուղի փողոցներ, սակայն հետո գործընթացը դադարեց և վերսկսվեց այս տարի։ Համաձայն որոշման, որը կընդունվի այսօր սակրեբուլոյի լիագումար նիստում, հուլիսի 27-ին համարակալումը կհաստատվի հետեւյալ գյուղերում։
Ազավրեթ, Բուռնաշեթ, Լոմատուրցխ, Ղադոլար, Ալաստան, Կոկիո, Վարևան, Արագվա, Թոթխամ, Կորխ, Մաջադիա, Օրջա, Բարալեթ, Մեծ Սամսար, Էխտիլա, Մերենիա, Փոքր Սամսար, Ափնիա, Գոգաշեն, Վաչիան, Մուրջախեթ, Բալխո, Գոման, Բուղաշեն, Զակ, Օլավերդ, Տրկնա, Աբուլ, Բուզավետ, Թախչա, Կարտիկամ, Կուլիկամ, Խուլգումո, Կոթելիա, Ագանա, Ալաթուման, Բեժանո, Կաջո, Մոդեգամ, Սիրկվա, Քարսեպ, Պտենա, Դադեշ, Տուրցխ, Չունչխա, Խանդո, Բավրա, Մարտունի, Խոսպիո:
Մյուս գյուղերում փողոցների համարակալումը պաշտոնական է եղել։
Գյուղական փողոցների համարակալումից հետո հավանաբար կսկսվի տների համարակալումը։ Ցանկության դեպքում գյուղացիները կարող են դիմել տեղական իշխանություններին և անվանակոչել փողոցները: