Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ախալքալաքի Grand Mur բիզնես կենտրոնում, Վրաստանի հանրային պաշտպանի Ախալքալաքի ներկայացուցիները և Ներքին գործերի նախարարության մարդու իրավունքների պաշտպանության վարչության աշխատակիցները հանդիպում անցկացրին Ախալքալաքի և Նինոծմինդայի հանրային աշխատակիցների հետ։ Գլխավոր թեման «Հավասարության շաբաթյակ»-ն էր։

Նոյեմբերի 15-ից մինչև 24-ը Վրաստանում հայտարարված է «Հավասարության շաբաթյակ» և այդ օրերի շրջանակներում տարբեր հանդիպումներ են անցկացվում։

Հանդիպմանը ներկա էին Ախալքալաքի և Նինոծմինդայի պետական ​​պաշտոնյաներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որի ընթացքում խոսվեց հավասարության կարևորության, խտրականության դեմ օրենսդրության, ընտանեկան բռնության և հանրային պաշտպանի և ներքին գործերի նախարարության դերի մասին։

handipum<

Հարկ է նշել, որ 2014 թվականից հակախտրականության օրենքը մտել է ուժի մեջ, որը վերահսկվում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից:

Սամցխե-Ջավախքի հանրային պաշտպանի ներկայացուցիչ Սալոմե Ղուլջանիշվիլին ներկայացրեց նախագծի մանրամասները։

«Նոյեմբերի 15-ից մինչև 24-ը Վրաստանում անցկացվում է «Հավասարության շաբաթյակ», Եվրոպայի խորհուրդ Վրաստանի գրասենյակի կողմից և նրանց ենք միանում նաև մենք՝ հանրային պաշտպանի գրասենյակը և ներքին գործերի նախարարության մարդու իրավունքների պաշտպանության վարչությունը։ Իրականացնում ենք տարբեր միջոցառումներ, ինչպիսիք են իրազեկման քարոզարշավները, նպատակային խմբերի հետ», – ասաց Սալոմե Ղուլջանիշվիլին։

Հատկանշական է, որ հանրային պաշտպանի գրասենյակում գործում է հավասարության վարչություն, որը ուսումնասիրում է խտրականության գործերը։

Այսինքն՝ յուրաքանչյուր անձ, ով ենթարկվել է խտրականության, կլինի դա ռասսայի, մաշկի գույնի կամ այլ, նա կարող է մեզ դիմել, ինչպես ներկայանալով գրասենյակ, այնպես էլ թեժ գծի միջոցով։

Եթե նախկինում հանրային պաշտպանի իրավասությունը տարածվում էր միայն հանրային հատվածի, ապա հիմա այն նաև տարածվում է մասնավոր հատվածի վրա՝ խտրականության մասով։

Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նինո Բլիաձեն և Մարիամ Ուրմաշվիլին նույնպես ներկայացրին ներքին գործերի նախարարության դերի մասին այս նախագծում։

«Հավասարության շաբաթյակ»-ի հանդիպման ընթացքում ակտիվ քննարկում եղավ։ Սա թվով երկրորդ հանդիպումն էր։