Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է երկիր ներմուծել Covid-19 դեղամիջոցներ։
Hetero Biopharma Limited-ի 2000 դեղաչափ տոցիլիզումաբը և Roche-ի մոնոկլոնալ հակամարմինները, 500 դեղաչափ ռոնապրիվ (casirivimab/imdevimab) արդեն Վրաստանում է։
Դեղորայքի գնումն իրականացվել է առողջապահության նախարարության կողմից՝ Համաշխարհային բանկի «Կորոնավիրուսի արագ արձագանքման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում։
Tocilizumab-ի 2000 դեղաչափը և Ronapriv-ի 500 դեղաչափը փուլ առ փուլ կբաշխվեն բուժհաստատություններում։
Hetero Biopharma Limited-ը հնդկական առաջատար դեղագործական ընկերություններից է, որն այս տարվա սեպտեմբերի վերջին ստացել է Tocilizumab-ի անհապաղ օգտագործման թույլտվություն:
Tocilizumab-ը ակտիվորեն օգտագործվում է COVID-19-ով վարակված ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների բուժման համար:
Հիշեցնենք, որ Roche-ի մոնոկլոնալ հակամարմինները առաջին անգամ ստացվել են նախարարություն՝ որպես նվիրատվություն, Գերմանիայի կառավարության կողմից:
Roche-ի մոնոկլոնալ հակամարմինները (Casirivimab/Imdevimab) հաստատվել են ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) կողմից՝ COVID-19-ով վարակված հիվանդների շտապ բուժման համար:
Տեղեկությունը տարածում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։