Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 43 878-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 97-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 881 դեպք կա, այլ պատճառով՝ 268։
Ապաքինվել է ևս 634 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 38 356 է, փաստացի բուժվողներինը՝ 4373 է։
Մեկ օրում թեստավորվել է 989 մարդ։ Ընդհանուր առմամբ, 206 929 թեստ է արվել։