Հայաստանում նոյեմբերի 18-ին կատարվել է 8 148 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 799 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1 903 հիվանդ, գրանցվել է մահվան 34 դեպք, որից 5-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 19-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 332 713 դեպք, որոնցից 301 856 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 22 243 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 212 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 402 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8 614 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 289 360 թեստավորում: