Հայաստանն ու Վրաստանը ակտիվ բանակցություններ են վարում ուղեւորափոխադրումների վերականգնման շուրջ: Այս մասին այսօր Հայաստանի Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

Նա, մասնավորապես, նշել է, որ օրերս երկու երկրների դիվանագետները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել փոխարտգործնախարարների մակարդակով: Օրակարգում ընդգրկված էր հարցերի լայն շրջանակ: Նախարարը նաեւ հավելել է, որ երկու կողմերն էլ դրական են տրամադրված:

«Համավարակը խանգարեց մի շարք ծրագրերի իրականացմանը, սակայն խնդիրներ կան, որոնք արագ լուծման կարիք ունեն», – հայտնել է Այվազյանը:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հայ-վրացական սահմանը փակ է զբոսաշրջիկների համար։ Բացառություն կա միայն իրենց քաղաքացիության երկիր վերադարձողների համար։