Հայկական կողմն այսօր արդեն երկու վիրավորի մասին է հայտնել։ Երկուսի կյանքին էլ, Հայաստանի հանրապետության Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, վտանգ չի սպառնում։ Երկու զինվորն էլ վիրավորվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում տարբեր ժամերի։

Նույն հատվածում նախօրեին ևս կրակում էին։ Բաքուն երեկ հաղորդել է, թե ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։

Երևանը այս միջադեպերի համար ադրբեջանական կողմին է մեղադրում, Բաքուն իր հերթին պնդում է, թե հայկական ուժերն են սկսկել գնդակոծությունը, իսկ իրենք «պատասխան միջոցներ» են ձեռնարկել։

Օրը կրակոցներով է սկսկվել նաև Արցախում։ Ստեփանակերտը հայտնում է, որ Շուշիի շրջանում ադրբեջանական ուժերը ականանետ են կիրառել։ Վիրավորների մասին չի հաղորդվում։