Վրաստանի շրջանների բնակիչները վերջին շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 8-ից 16-ը, ավելի ակտիվորեն են սկսել պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Աճը կազմել է 98%, հայտնում է Վրաստանի Առողջապահության նախարարությունը։
Նոյեմբերի 17-ի դրությամբ Վրաստանում պատվաստվել է չափահաս բնակչության 34%-ը, ինչը շատ ցածր ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ Առողջապահության նախարարությունը մինչև տարեվերջ նախատեսում է պատվաստել բնակչության 60%-ին։
Ամենաակտիվ պատվաստումները Գուրիայում են (Արևմտյան Վրաստան)՝ նոյեմբերի 8-ից 16-ն ընկած ժամանակահատվածում այնտեղ պատվաստվել է 2236 մարդ, ինչը 148%-ով ավելի է, քան նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը, երբ պատվաստվել էր 964 մարդ։
Շիդա Քարթլիի շրջանում (Արևելյան Վրաստան) այս շաբաթ պատվաստվել է 3 196 մարդ, ինչը 129%-ով ավելի (մեկ շաբաթ առաջ պատվաստվել էր 1395 մարդ):
Վերջին շաբաթվա ընթացքում պատվաստումների նվազագույն ցուցանիշն աճել է Թբիլիսիում՝ ընդամենը 75%-ով։ Նոյեմբերի 8-ից 16-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում պատվաստվել է 22 268, իսկ մեկ շաբաթ առաջ՝ 12 719 մարդ։
Առողջապահության նախարարությունը նշում է, որ պատվաստումների տեմպերի աճը տեղի է ունեցել կենսաթոշակային տարիքի (60 տարեկանից բարձր քաղաքացիների) քաղաքացիների հաշվին։
Դա պայմանավորված է նրանով, որ կառավարությունը 200 լարիի (66 ԱՄՆ դոլար) ֆինանսական վճար է նշանակել թոշակառուներին պատվաստումների դիմաց, եթե նրանք պատվաստվեն մինչև հունվարի 1-ը։
Արդյունքում՝ Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում 539%-ով ավելի շատ թոշակառու է պատվաստվել, քան ամսվա սկզբին: Մասնավորապես, հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը պատվաստվել է 159 մարդ, իսկ վերջին շաբաթվա ընթացքում արդեն 1 016։
Ցուցանիշներով առաջատարն է Շիդա Քարթլին, որտեղ կենսաթոշակառուների պատվաստումների աճը կազմել է 649% (նախորդ շաբաթ 1033 թոշակառու, ամսվա սկզբին` 138):
Երկրորդ տեղում Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջանի բնակիչներն են՝ աճը 515% (209-ը պատվաստվել են անցյալ շաբաթ, 34-ը՝ ամսվա սկզբին) է:
Թբիլիսի՝ աճը կազմել է 238%, հիմա՝ 4849, նախկինում՝ 1 435,
Իմերեթի՝ 330%-ով ավելի, ամսվա սկզբին՝ 674, անցյալ շաբաթ՝ 2 900,
Կախեթի՝ 329%-ով ավելի, ամսվա սկզբին՝ 307, վերջին շաբաթվա ընթացքում՝ 1 317,
Մցխեթա-Մթիանեթի՝ 424%-ով ավելի, 68/356,
Ռաճա Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 515%-ով ավելի, 34/209,
Սամեգրելո-Զեմո Սվանեթի ՝ 396% ավելի, 366/1815,
Սամցխե-Ջավախք՝ 324%-ով ավելի, 103/437,
Քվեմո Քարթլի՝ 358%-ով ավելի, 210/961,
Շիդա Քարթլի՝ 649%-ով ավելի, 138/1033: