Այսօր Վրաստանում քրեակատարողական ծառայությունը հրապարակել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի բանտային հիվանդանոց տեղափոխելու տեսագրությունը:
Կադրերում երևում է, թե ինչպես է Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվում դուրս գալ շտապօգնության մեքենայից, ինչից հետո նրան բռնի ուժով հանում են մեքենայից։ Ըստ կադրերի՝ բանտի աշխատակիցները Միխեիլ Սաակաշվիլիին ձեռնաշղթաներ են անցկացնում և տեղափոխում բանտային հիվանդանոց։ Տեսանյութում երևում է, որ վերջինս կիսամերկ է։
Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ճեպազրույցի ժամանակ խոսել է տարածված կադրերի մասին։
«Բանտարկյալը չի ենթարկվել մեր աշխատակիցների օրինական հրամանին՝ ռեանոմոբիլից դուրս գալու ժամանակ։ Այս ընթացքում նա ֆիզիկական և բանավոր ճնշում է կիրառել մեր աշխատակիցների նկատմամբ։ Այժմ այս գործով հետաքննություն է սկսել է՝ և Քրեակատարողական ծառայությունը, և Արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը»,- նշել է արդարադատության նախարարը։
Ընդգծենք, նախկին նախագահի առողջական վիճակի վատթարացման պատճառով նոյեմբերի 8-ին նրան տեղափոխել են Գլդանիի 18-րդ բանտային հիվանդանոց։