ACES Europe – Եվրոպայի մայրաքաղաքների և քաղաքների սպորտի ֆեդերացիան Բաթումիին 2019 թվականի Եվրոպայի սպորտի քաղաքի կարգավիճակ է շնորհել։
Բաթումին առաջին քաղաքն է Վրաստանում, որը դիմեց նշված կազմակերպությանը։ Հատուկ հանձնաժողովը ստուգման նպատակով Վրաստան այցելեց հուլիս ամսին։ ACES Europe-ի հանձնաժողովը, որը ղեկավարում էր ֆեդերացիայի ղեկավար Ժան Ֆրանչեսկո Լուպատելը, Բաթումի այցի ժամանակ ուսումնասիրեց սպորտային օբյեկտներ և տեղում գնահատեց գոյություն ունեցող իրավիճակը։
Ըստ ACES Europe-ի եզրակացությանը, Բաթումին լավ օրինակ է սպորտի, կրթության և առողջապահության տեսանկյունից: Այս ֆաստը իր հերթին հաստատում է այն, որ Վրաստանը համարվում է Եվրոպայի սպորտային պետություններից մեկը։ Բացի այդ, ստացած կարգավիճակը երկրում կօգնի առողջ ապրելակերպի հաստատմանը և սպորտի տարածմանը։ Սպորտի զարգացումն էլ Վրաստանում հայտարարվեց առաջատար ուղղություններից մեկը։
Հիշեցնենք, որ այս տարի Բաթումիում անցկացվեց աշխարհի 43-րդ շախմատային օլիմպիադան։ Բաթումին այս տարի հյուրընկալում է բազմաթիվ միջազգային միջոցառումներ։ Գոյություն ունեցող սպորտային ենթակառուցվածքին շուտով կավելանա բազմաֆունկցիոնալ երկու դահլիճով սպորտային պալատ, սառցասրահ և 20 հազար դիտողի համար հաշվարկված UEFA-ի չափանիշներին համաձայն ֆուտբոլային մարզադաշտ։
ACES Europe-ը ամեն տարի Եվրոպական քաղաքներին շնորհում է “Եվրոպայի սպորտային մայրաքաղաք”, “Եվրոպայի սպորտի քաղաք”, “Եվրոպայի սպորտային համայնք” և “Եվրոպայի սպորտի փոքր չափի քաղաք” կարգավիճակներ։
Եվրոպայի սպորտային քաղաքի տիտղոսը և դրոշը Բաթումին կնդունի 2018 թվականի դեկտեմբերի 4-ին, մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, որը կկայանա Բրյուսելում, Եվրոպայի խորհրդարանում։
Ինչ վերաբերում է Եվրոպայի սպորտային մայրաքաղաքին, այս կարգավիճակը 2019 թվականին շնորհվել է Բուդապեշտին։
2019 թվականից կարգավիճակի շրջանակներում Բաթումիում ինտենսիվորեն պետք է անցկացվեն զանգվածային, սպորտային և մշակութային միջոցառումներ, որոնց փորձը Վրաստանի ծովափնյա քաղաքը արդեն ունի։