Հասարակություն 3 Նոյեմբերի, 2021 • Ախալքալաքի որոշ փողոցներում փոխում են էլեկտրալարերը

Ախալքալաքի Շահումյան և Ռուսթավելի փողոցներում Energo pro-Georgia ընկերությունը կատարում է էլեկտրական լարերի վերանորոգման աշխատանքներ:

«Ըստ տենդերի՝ այդ ամբողջ ընթացքի համար մեկ ամիս ու կես ժամանակ ունենք: Աշխատանքները սկսվել են երեկվանից, բայց մենք նախատեսում ենք գործն ավարտին հասցնել մեկ շաբաթում», — ասում է աշխատող խմբի ղեկավար Արթուր Բարբարյանը:

Աշխատանքների արագ ընթացքը կախված է եղանակային պայմաններից, և, թե ե՞րբ կբերվեն նոր էլեկտրալարերը, որի երկարությունը կազմում է 300 մետր:

Վերոնշյալ փողոցներում իրականացվող աշխատանքները խանգարում են մարդկանց ազատ տեղաշարժին:

janpaaa

janpa erexa

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝