Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 587-ով և դարձել 308 326: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 31 603 մարդ (-47), կատարվել է 2 097 421 թեստավորում (+16 578), առողջացել են վարակվածներից 269 100-ը (+1586):
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6 328 է։
Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 4-ով և դարձել 1295։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։