Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Գանձա գյուղում ընթանում է «Պատվաստման մարաթոնը»։ Այս ծրագրի շրջանակներում Սամցխե-Ջավախք է ժամանել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն։ Նա եղել է Գանձա գյուղում և իր այցի ընթացքում բուժկետում COVID-19-ի դեմ պատվաստվել է 5 հոգի։
Գանձա գյուղում «Պատվաստման մարաթոնի» շրջանակներում մինչ այժմ պատվաստվել է 5 մարդ, որից 4-ը՝ Pfizer-ով, 1-ը՝ Sinovac-ով։ Պատվաստումն իրականացվել է գյուղի բժշկական կենտրոնում, պատվաստումից առաջ պատվաստվել ցանկացողներին արագ թեստ (հակագենի) է կատարվում:
Ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, Վրաստանի երկու ամենասակավաթիվ պատվաստվածներ ունեցող շրջաններն են Քվեմո Քարթլին և Սամցխե-Ջավախքը:
Հիշեցնենք, որ NCDC-ն հոկտեմբերի 18-ից մեկնարկել է COVID-19-ի դեմ պատվաստման մարաթոնը երկրի հեռավոր շրջաններում։ Ըստ ծրագրի՝ բժիշկների հատուկ շարժական խմբերը շրջում են գյուղերով, նպաստում պատվաստմանը և բոլոր ցանկացողներին պատվաստում են տեղում, այսինքն՝ գյուղի բուժկետերում։ Մարաթոնի շրջանակներում նախատեսվում է ընդհանուր առմամբ ընդգրկել 49 գյուղ։
Այցի շրջանակներում համաճարակաբանը Գանձա գյուղից բացի ծրագրում է այցելել Դիլիսկա գյուղ, իսկ վաղը մեկական գյուղ Ասպինձայում, Ախալցիխեում, Ադիգենում և Բորժոմում։