Հոկտեմբերի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2066 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 286 303-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 31 դեպք է գրանցվել, 28-ը՝ կորոնավիրուսից և մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5870 դեպք կա, այլ պատճառով՝ 1238:
Ապաքինվել է ևս 704 մարդ։
Առողջացածների ընդհանուր թիվը 256 525 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 22 670 է։
Հոկտեմբերի 19-ին կատարվել է 15 065 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 925 266 թեստ է արվել։