Հոկտեմբերի 18-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1192 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 283,183-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 28 դեպք է գրանցվել, 27-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5805 դեպք կա, այլ պատճառով՝ 1234:
Ապաքինվել է ևս 996 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 254,932 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 21,212 է։
Հոկտեմբերի 17-ին կատարվել է 11,204 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,897,268 թեստ է արվել։