Ռուսթավիի № 17 բանտում հրդեհը սկսվել է գազօջախի պայթյունից հետո: Այս մասին հայտնում է «Մթավարի» հեռուստաալիքը:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հրդեհը բռնկվել է նախօրեին՝ բանտի խոհանոցում։ Սա առանձին կանգնած շենք է, որտեղ բանտարկյալներ չեն պահվում: Հայտնի է, որ միջադեպի ժամանակ երկու դատապարտյալ է մահացել:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանցից մեկը խոհանոցում էր աշխատում: Ենթադրաբար, նա մահացու վնասվածք է ստացել պայթյունի պահին: Նրա ընկերը նույնպես մահացել է. Նա փորձել է օգնել այրվող շենքում գտնվող տղամարդուն, սակայն, ըստ նախնական տվյալների, շնչահեղձ է եղել:
Բանտարկյալների հարազատները պնդում են, որ հրդեհի բռնկումից հետո բանտում անկարգություններ են սկսվել, և մի քանի բախում է տեղի ունեցել հաստատության աշխատակիցների և բանտարկյալների միջև: Արդարադատության նախարարությունը չի հաստատում այս տեղեկությունը: Ավելին, երեկ գերատեսչությունը հերքել էր բանտում բողոքի հոսք սկսելու մասին տեղեկությունները:
«Միգուցե ինչ-որ բան որոշակի բողոք է առաջացրել, բայց հրդեհի պատճառով իսկապես անկարգություններ չեն եղել: Ես նման տեղեկատվություն չունեմ», – ասել է փաստաբան Ջաբա Կոճլամաշվիլին՝ «Մթավարի» հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ:
Նա հավելել է, որ «բանտարկյալների տարհանում» չի ծրագրվում, քանի որ հրդեհը չի տարածվել խոհանոցից բացի այլ շենքերի վրա:
Վրաստանում հոկտեմբերի 14-ը պետական տոն է և պաշտոնպես հանգստյան օր: Ինչպես նշել է Կոճլամաշվիլին, այսօր նրան և մյուս փաստաբաններին թույլ կտան բանտ մտնել իրենց պաշտպանյալների հետ հանդիպման նպատակով, որից հետո, հավանաբար, լրացուցիչ մանրամասներ հայտնի կդառնան:
Միջադեպի կապակցությամբ Պետական տեսչական ծառայությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ 243-րդ հոդվածի 3-րդ մասով և 342-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու կամ ավելի մարդու մահվան կամ ծանր հետևանքների» և «Ծառայողական սառնասրտություն, որը հանգեցրել է մարդու մահվան կամ այլ ծանր հետևանքների»:
Գերատեսչությունից հայտարարում են, որ «տարվում են ինտենսիվ քննչական գործողություններ»։ Դեպքի վայրը զննվել է, նշանակված է բժշկական փորձաքննություն, հրդեհի վայրը հետազոտվում է համապատասխան մասնագետների մասնակցությամբ, որից հետո նշանակվելու է հրդեհատեխնիկական փորձաքննություն, ներգրավված անձինք հարցաքննվում են: Բացի այդ, Պետական տեսչական ծառայությունն արդեն պահանջել է բանտի ներքին և արտաքին պարագծի երկայնքով տեղադրված տեսախցիկներից տեսագրությունները:
«Պետական տեսչական ծառայությունը կիրականացնի անհրաժեշտ բոլոր քննչական և ընթացակարգային միջոցառումները՝ արդյունավետ հետաքննություն ապահովելու համար», – ասված է նախարարության հայտարարրության մեջ:
Աղբյուրը՝ NewsGeorgia