Այսօր Նինոծմինդա-Փոկա մայրուղու վրա տեղի է ունեցել ավտովթար: Պատահարի հետևանքով զոհվել է Գանձա գյուղի 64-ամյա բնակիչը:

Nissan X-terra պիկապ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Այս մասին հայտնում է Nor.ge-ն:

Աղբյուրի համաձայն՝ մահացածի յոթ տարեկան թոռնիկը նույնպես մեքենայում է եղել, որը չի տուժել: Մահացածը սրտի կաթված է ստացել:

Տեղում աշխատում է ոստիկանությունը և շտապօգնությունը։