Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը պաշտոնական այցով կժամանի Վրաստան: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը:
Ինչպես հայտարարում են Պենտագոնում, ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը հաջորդ շաբաթ կմեկնի Եվրոպա: Այցի շրջանակներում Լլոյդ Օսթինը կայցելի Վրաստան, Ուկրաինա և Ռումինիա, իսկ այցը կավարտի Բրյուսելում, պաշտպանության մինիստերիալին:
Լլոյդ Օսթինի այցի ճշգրիտ ամսաթիվը դեռ անհայտ է: