Ըստ «Transparency International-Georgia»-ի (TI)՝ պաշտոնատար անձանց գույքի հայտարարագրերի մոնիտորինգը ցույց է տալիս, որ վրացի պաշտոնյաների կեսից ավելին հայտարարագրերը լրացնում են անբարեխղճորեն կամ անճիշտություններով:
Ըստ TI-ի՝ 2020 թվականին տուգանված պաշտոնյաների թիվը հասել է 52%-ի:
TI-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ տուգանքների թիվն աճել է, չնայած նրան, որ հայտարարագիր ներկայացնելու որոշ պահանջներ մեղմացվել են: Օրինակ՝ ներդրվել է աննշան խախտման գաղափարը, որը տուգանքի փոխարեն նախատեսում է նախազգուշացում: Բացի այդ, այլևս խախտում չի համարվում, եթե պաշտոնատար անձը հայտարարագրում չի նշում ընկերությունը, որը վերջին 6 տարվա ընթացքում շրջանառություն չի ունեցել:
2020-ին տուգանվածների կեսից ավելիի հայտարարագրերում նկատվել են երեք կամ ավելի տեսակի խախտումներ:
Կազմակերպությունը նշում է, որ դա իր հերթին նվազեցնում է գույքի կարգավիճակը որպես հակակոռուպցիոն մեխանիզմ հայտարարելու կարևորությունը և նվազեցնում դրա արդյունավետությունը:
Ըստ TI-ի, հարկ է առանձնացնել 3 պաշտոնյաներին, որոնք մեծ թվով խախտումներ են թույլ տվել 2020 թվականի հայտարարագրերում.
• Ռուսլան Աբաշիձե՝ Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Կառավարության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար (9 խախտում),
• Օթար Ճալաթաշվիլի՝ Սագարեջոյի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի (քաղխորհուրդ) նախագահ (8 խախտում),
• Նոնա Ռեխվիաշվիլի՝ «Վրացական երազանք-արդյունաբերներ» խմբակցության նախագահը Բոլնիսիի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում (8 խախտում):
Ինչ վերաբերում է բացահայտված խախտումների բովանդակությանը, «TI»-ի տվյալներով, ըստ 2020 թ.-ի մոնիտորինգի արդյունքների, տուգանված պաշտոնյաների կեսից ավելին (178) թերի կամ սխալ են ներկայացնում իրենց եկամուտները կամ իրենց ընտանիքի անդամների եկամուտները (69,1%), տեղեկատվությունը բանկային հաշիվների վերաբերյալ (56,4%):
Գրեթե կեսը լրիվությամբ չեն նշել իրենց անշարժ գույքը (46,3%), իսկ յուրաքանչյուր երրորդը՝ լրիվ չի նշել տեղեկատվությունը ձեռնարկատիրական գործունեության մասին (35,6%), և յուրաքանչյուր հինգերորդը՝ ամբողջությամբ չի հայտատարարգրել տեղեկատվությունը կնքված պայմանագրերի մասին (21,8%):