Ախալքալաքի մունիցիպալիտետում երեկ՝ հոկտեմբերի 11 -ին, հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 25 դեպք: Հարկ է նշել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Ախալքալաքում օրական 1-3 դեպք էր հայտնաբերվում, առավելագույնը` 6-7:
Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնը երեկ՝ հոկտեմբերի 11 -ին, կատարել է 209 հակագեն թեստ, որոնցից 25 -ի պատասխանը դրական է եղել:
Ախալքալաքում վերջին օրերում ավելացել է կորոնավիրուսով վարակվողների թիվը: Կորոնավիրուսի պատճառով շրջանի 4 հանրային դպրոց աշխատում է հեռավար կարգով: Ախալքալաքում փակվել է 2 մանկապարտեզ և թիվ 2 մանկապարտեզի մեկ խումբ: