Russian      Georgian

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 039 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 63 875 թեստ, այստեղից 38 686-ը՝ հակագենի արագ թեստով և 25 189-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 17,28%, վերջին 14 օրը –11,98%, վերջին 7 օրը – 14,32%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 041 749 դեպք: Ապաքինվել է ևս 5 199 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 956 627:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 14 673 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 651 265 պատվաստում, օրական՝ 7 193:

Կարանտինի ռեժիմում է 39 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 462-ը: