Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան տարանցիկ նոր երթուղի ստեղծել, և Թեհրանը մտադիր է մասնակցել այդ ճանապարհի կառուցմանը: ILNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման փոխնախարար Հեյրուլլա Հադեմին։
«Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան նոր տարանցիկ երթուղի ստեղծել։ Մենք հայտարարել ենք այդ ճանապարհի շինարարությանը մասնակցելու պատրաստակամության մասին», – ասել է նա։
Պաշտոնյան հավելել է, որ «հայերի նոր միջանցքի ստեղծման ծրագիրը, որը ոչ մի ընդհանուր բան չունի իրենց հակամարտության հետ, շատ կարևոր հարց է և հիմնարար խնդիր»:
Հայտնի է նաև, որ Երևանն ու Թեհրանը համաձայնություն են ձեռք բերել՝ մի քանի այլընտրանքային ճանապարհների կառուցման վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանք՝ «Տաթև» տարանցիկ ճանապարհին, որի կառուցմանը մասնակցելու է նաև իրանական կողմը։
Առաջինը, դա Գորիս-Կապան մայրուղուն փոխարինելու համար (անցնում է Լեռնային Ղարաբաղի տարածքով) ճանապարհն է, իսկ երկրորդն՝ իրանական Արևելյան Ադրբեջանը Երևանին կապող մայրուղու այլընտրանքային ճանապարհը: Գոյություն ունեցող ճանապարհն անցնում է տարածքով, որը, «վերջին փոփոխությունների համաձայն, համարվում է Ադրբեջանի մաս»: Ըստ Iրանի նախարարի, «ադրբեջանական կողմը գանձում է ճանապարհային վճարներ կարճ հատվածի [անցնելու] համար, որտեղ կա միայն մեկ անցակետ»:
Թբիլիսիում նոր տարանցիկ միջանցքի նախագծին Վրաստանի հնարավոր մասնակցության մասին չեն խոսում։ Հարկ է նշել, սակայն, որ շաբաթ օրը պաշտոնական այցով Հայաստան էր մեկնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարության վարչակազմի փոխանցմամբ, նա իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության մասին» նախաձեռնությունը, որի հետ Ղարիբաշվիլին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ամբիոնից: