նորություններ 18 Սեպտեմբերի, 2026 • Ռուսաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Պետդումայի ընտրություններում քվեարկությունը կտևի երեք օր՝ սեպտեմբերի 18-20-ը ներառյալ։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ընդհանուր առմամբ 10 կուսակցություն։ Դրանց թվում են՝ «Միասնական Ռուսաստանը», «Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը», «Ուղիղ ժողովրդավարության կուսակցությունը» և «Կանաչները»։

ՌԴ խորհրդարանում ընդհանուր առմամբ 450 պատգամավորական մանդատ կա։ Պատգամավորների կեսն ընտրվում է համամասնական համակարգով, մյուս կեսը՝ միամանդատ ընտրատարածքներում։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։

Առաջին ընտրատեղամասերը բացվել են Կամչատկայի երկրամասում և Չուկոտկայում։ Միաժամանակ, ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ օգոստոսի 30-ից երկրի 37 տարածաշրջանում անցկացվում է վաղաժամկետ քվեարկություն։ Սեպտեմբերի 16-ի դրությամբ իրենց քվեն արդեն տվել է 203 952 ընտրող, այդ թվում՝ արտերկրում գտնվող ավելի քան 14 հազար ընտրող։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝