Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք կառաջադրվի՝ սահմանի ապօրինի հատման փաստի կապակցությամբ:
Մեղադրյալ Սաակաշվիլիին պաշտոնապես կծանոթանա մեղադրանքին Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկում:
Հոկտեմբերի 1-ին ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Սաակաշվիլիի կողմից` սահմանի անօրինական հատման վերաբերյալ: Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի հատկանիշներով:
Իրակլի Ղարիբաշվիլի. «Միխեիլ Սաակաշվիլին կալանավորված է»
Վրաստանում նախընտրական առավոտը սկսվեց Սաակաշվիլիի ողջույնով
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահը ձերբակալվել է հոկտեմբերի 1–ին` Թբիլիսիում: