Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակում է 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները: JNEWS-ը հրապարակում է Նինոծմինդայի թիվ 41 ընտրատարածքի քաղաքապետի ընտրությունների արդյունքները:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի թեկնածուների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Ավագ Բդոյանը ստացել է 4.62% (497 ձայն):
«Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Անիվարդ Մոսոյանը ստացել է 82.53% (8874 ձայն):
Նախաձեռնող խմբի թեկնածու Սուրեն Մոսոյանը ստացել է 12.85% (1382 ձայն):
Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 2-ին, Վրաստանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Նինոծմինդայի բնակչությունն ընտրեց քաղաքապետ, ինչպես նաև Սակրեբուլոյի մեծամասնական և համամասնական պատգամավորներ: