Ախալքալաքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով, բոլոր 14 մեծամասնական ընտրատարածքներում հաղթել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները: Ստորև ներկայացնում ենք՝ ով, որտեղ և որքան ձայն է հավաքել:
Ախալքալաքի 40.01 մեծամասնական ընտրատարածքում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն՝ Կարապետ Պալոյանը՝ հավաքելով ձայների 78.52 տոկոսը:
«Երրորդ ուժ»՝ Արաքսյա Այվազյանը ստացել է 30 (2.1%) ձայն:
«Միասնական ազգային շարժում»՝ Վաչագան Բանգոյանը ստացել է 143 (10.01%) ձայն:
«Եվրոպական դեմոկրատներ»՝ Վլադիմիր Այվազյանը ստացել է 134 (9.38%) ձայն:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ Կարապետ Պալոյանը ստացել է 1 122 (78.52%) ձայն:
Ախալքալաքի 40.02 մեծամասնական ընտրատարածքում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն՝ Հակոբ Չախմախչյանը:
«Երրորդ ուժ»՝ Սուսաննա Մարաբյանը ստացել է 49 (3.71%) ձայն:
«Միասնական ազգային շարժում»՝ Արթուր Մկոյանը ստացել է 149 (11.28%) ձայն:
«Եվրոպական դեմոկրատներ»՝ Արտաշես Հովհաննեսյանը ձայն չի հավաքել:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ Հակոբ Չախմախչյանը ստացել է 1123 (85.01%) ձայն:
Ախալքալաքի 40.03 (Ազավրեթ, Բուռնաշեթ, Ղադոլար, Լոմատուրցխ) մեծամասնական ընտրատարածքում հաղթել է իշխող կուսակցության թեկնածու Սիփան Շիպակցյանը:
«Եվրոպական Վրաստան»՝ Ռուսլան Իրիցյանը ստացել է 196 (22.17%) ձայն:
«Միասնական ազգային շարժում»՝ Վալիկո Քոչոյանը ստացել է 52 (5.88%) ձայն:
«Եվրոպական դեմոկրատներ»՝ Արտաշես Այվազյանը ձայն չի հավսքել:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ Սիփան Շիպակցյանը ստացել է 636 (71.95%) ձայն:
Ախալքալաքի 40.04 (Բարալեթ, Իխտիլա, Մերենիա, Փոքր Սամսար, Մեծ Սամսար) մեծամասնական ընտրատարածքում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն՝ Գրիգոր Կարագեբակյանը:
«Եվրոպական Վրաստան»՝ Տիգրան Կարապետյանը ստացել է 113 (8.16%) ձայն:
«Միասնական ազգային շարժում»՝ Անդրանիկ Մամուլյանը ստացել է 87 (6.29%) ձայն:
«Եվրոպական դեմոկրատներ»՝ Հուսիկ Գալստյանը 0 ձայն է հավաքել:
«Վրաստանի հայրենասերների դաշինք»՝ Անի Հարությունյանը ստացել է 135 (9.75%) ձայն:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ Գրիգոր Կարագեբակյանը ստացել է 1 049 (75.79%) ձայն:
Ախալքալաքի 40.05 (Ալաստան, Վարևան, Կոկիո, Տուրցխ) մեծամասնական ընտրատարածքում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն՝ Նաիրի Մելտոնյանը:
«Երրորդ ուժ»՝ Սեդրակ Շիրինյանը 0 ձայն է հավաքել:
«Եվրոպական Վրաստան»՝ Գագիկ Ալբերտյանը ստացել է 181 (17.14%) ձայն:
«Միասնական ազգային շարժում»՝ Պողոս Իրիցյանը ստացել է 30 (2.84%) ձայն:
«Եվրոպական դեմոկրատներ»՝ Պողոս Քոսյանը ստացել է 8 (0.76%) ձայն:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ Նաիրի Մելտոնյանը ստացել է 829 (77.5%) ձայն:
Ախալքալաքի 40.06 (Արագվա, Մաջադիա, Օրջա, Կորխ, Թոթխամ, Խանդո) մեծամասնական ընտրատարածքում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն՝ Ալբերտ Մանուշյանը:
«Երրորդ ուժ»՝ Մանուշակ Կալաչյանը ստացել է 45 (3.16%) ձայն:
«Միասնական ազգային շարժում»՝ Շիրվան Շիրինյանը ստացել է 312 (21.94%) ձայն:
«Եվրոպական դեմոկրատներ»՝ Վաղինակ Թորոսյանը 0 ձայն է հավաքել:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ Ալբերտ Մանուշյանը ստացել է 1 065 (74.89%) ձայն:
Ախալքալաքի 40.07 (Կարտիկամ, Կուլիկամ, Աբուլ, Խուլգումո, Բուզավեթ, Թախչա, Խոսպիո, Մարտունի, Բավրա, Խորենիա) մեծամասնական ընտրատարածքում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն՝ Գենադի Էլիզբարյանը:
«Երրորդ ուժ»՝ Ջուլիետա Այվազյանը հավաքել է 55 (2.27%) ձայն:
«Եվրոպական Վրաստան»՝ Ռուդիկ Չիվչյանը հավաքել է 149 (6.16%) ձայն:
«Միասնական ազգային շարժում»՝ Վարդան Չոգանդարյանը հավաքել է 157 (6.49%) ձայն:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ Գենադի Էլիզբարյանը հավաքել է 2 058 (85.08%) ձայն:
Ախալքալաքի 40.08 (Վաչիան, Չամդուրա, Մուրջախեթ, Կումուրդո, Կիրովական) մեծամասնական ընտրատարածքում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն՝ Արամայիս Զաքարյանը:
«Միասնական ազգային շարժում»՝ Վոլոդյա Զոփունյանը հավաքել է 0 ձայն:
«Վրաստանի հայրենասերների դաշինք»՝ Արարատ Բեգրակյանը հավաքել է 146 (7.95%) ձայն:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ Արամայիս Զաքարյանը հավաքել է 1691 (92.05%) ձայն:
Ախալքալաքի 40.09 (Կաջո, Ագանա, Ալաթուման, Բեժանո, Մոդեգամ, Սիրկվա, Կոթելիա) մեծամասնական ընտրատարածքում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն՝ Աշոտիկ Եղունյանը:
«Եվրոպական Վրաստան»՝ Հարություն Ալեքսանյանը հավաքել է 50 (3.63%) ձայն:
«Միասնական ազգային շարժում»՝ Արմեն Ունանյանը հավաքել է 222 (16.13%) ձայն:
«Եվրոպական դեմոկրատներ»՝ Մխիթար Հովանեսյանը հավաքել է 10 (0.73%) ձայն:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ Աշոտիկ Եղունյանը հավաքել է 1 094 (79.51%) ձայն:
Ախալքալաքի 40.10 (Զակ, Բուղաշեն, Բալխո, Գոման, Օլավերդ, Տրկնա) մեծամասնական ընտրատարածքում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն՝ Համլետ Մովսեսյանը:
«Երրորդ ուժ»՝ Օքսաննա Կոբելյանը ստացել է 14 (1.18%) ձայն:
«Միասնական ազգային շարժում»՝ Խաչիկ Էլոյանը ստացել է 107 (9.03%) ձայն:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ Համլետ Մովսեսյանը ստացել 1064 (89.79%) ձայն:
Ախալքալաքի 40.11 (Սուլդա, Դադեշ, Բոզալի, Մյասնիկյան, Կարծախ, Ֆիլիպովկա) մեծամասնական ընտրատարածքում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն՝ Վաղարշակ Առաքելյանը:
«Եվրոպական Վրաստան»՝ Կարեն Պողոսյանը հավաքել է 240 (20.83%) ձայն:
«Միասնական ազգային շարժում»՝ Մհեր Հարությունյանը հավաքել է 37 (3.21%) ձայն:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ Վաղարշակ Առաքելյանը հավաքել է 875 (75.95%) ձայն:
Ախալքալաքի 40.12 (Հոկամ, Քարծեպ, Ազմանա, Գոգաշեն, Ափնիա) մեծամասնական ընտրատարածքում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն՝ Գուրամ Օքրոաձեն:
«Երրորդ ուժ»՝ Արբենիկ Առաքելյանը հավաքել է 24 (3.53%) ձայն:
«Եվրոպական Վրաստան»՝ Ակակի Նաթենաձեն հավաքել է 135 (19.88%) ձայն:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ Գուրամ Օքրոաձեն հավաքել է 520 (76.58%) ձայն:
Ախալքալաքի 40.13 (Խավեթ, Էրինջա, Դավնիա) մեծամասնական ընտրատարածքում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն՝ Հրաչյա Մովսեսյանը:
«Եվրոպական Վրաստան»՝ Սուրեն Խաչատուրյանը հավաքել է 28 (11.07%) ձայն:
«Միասնական ազգային շարժում»՝ Յուրիկ Խաչատուրյանը հավաքել է 13 (5.14%) ձայն:
«Լելո»՝ Կառլեն Յորդանյանը հավաքել է 52 (20.55%) ձայն:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝՝ Հրաչյա Մովսեսյանը հավաքել է 160 (63.24%) ձայն:
Ախալքալաքի թիվ 40.14 (Դիլիսկա, Չունչխա, Պտենա) մեծամասնական ընտրատարածքում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն՝ Նվեր Մոսոյանը:
«Եվրոպական Վրաստան»՝ Ջոնի Խոզռեվանիձեն հավաքել է 86 (7.47%) ձայն:
«Միասնական ազգային շարժում»՝ Նոդար Շամանաձեն հավաքել է 70 (6.08%) ձայն:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»՝ Նվեր Մոսոյանը հավաքել է 996 (86.46%) ձայն: