ԿԸՀ տվյալներով՝ ժամը 17։00-ին, Վրաստանի մունիցիպալ ընտրություններին ընտրողների ակտիվությունը կազմել է 41,35%: Քվեարկությանը մասնակցել է ընդամենը 1 446 218 ընտրող:

Սամցխե-Ջավախքում ակտիվությունը կազմել է 45.9%, այսինքն` քվեարկել է 65 657 ընտրող: Միևնույն ժամանակ, Ախալքալաքի թիվ 40 ընտրատարածքում ընտրողների ակտիվությունը կազմել է 39.6%, քվեարկել է 14 593 քաղաքացի:

Նինոծմինդայի թիվ 41 ընտրատարածքում ակտիվությունը կազմել է 45.6%, այսինքն` քվեարկել է 9 278 ընտրող: