Արագվա-Կոթելիա ճանապարհի վերականգնման արդյունքում ճանապարհը բարձրացվել է, տները շուրջ 300 բնակիչներով հայտնվել են ճանապարհի մակարդակից ցածր, ինչի հետևանքով ամեն անձրևից հետո հեղեղվում են:
Արագվայի բնակիչների խնդրանքով մենք այցելեցինք գյուղ: Գյուղի մի մասը, որը բնակիչները անվանում են «Նորաշեն» ջրի մեջ էր: Տեղ տեղ հնարավոր է անցնել «լճերի» միջով, իսկ տեղ տեղ էլ որպես «լճերի ափ» երբեմն ծառայում են տները:
«Մեր պահանջն է, որ կառուցեն կանալներ և ջուրը դրանցով հոսի: Մեր ինչներին է պետք ասֆալտը, եթե պետք է քանդենք բետոնը, որ ջուրը գնա դեպի կանալ: Կամ թող մեզ տան խողովակներ որ մենք կառուցենք, կամ թող իրենք կառուցեն: Ջուրը տեղ չունի հոսելու, այն հավաքվում է, հոտում և տհաճ հոտ է գալիս: Երբ ես կառուցում էի իմ տունը, այն 20 սմ-ով`բարձր էր փողոցի մակարդակից, իսկ հիմա նրանք բարձրացրեցին փողոցը` 50 սմ-ով, իսկ իմ տունը մնաց փոսում: Ջուրը լցվում է տունս և խանութը », – ասում է Արթուր Աբդոյան:
Մինչդեռ, երբ ճանապարհի կողքին անվերջանալի «լճեր» են, ջրանցքներում, որոնք կառուցված են նորակառույց ճանապարհի կողքին, ջուր չկա: Նախկինում, ըստ բնակիչների, նման բան չկար, ջուրը հոսում էր հին գծերով, որոնք նորերի տեղում էին, և չէին հավաքվում «լճեր»:
Մերուժան Գրիգորյանը բողոքում է, որ ինքը չի կարողացել գնալ խանութ հացի այն պատճառով, որ փողոցը մինչ ծնկները լցված է ջրով:
«Վերադարձա տուն, հագա ռեզինե կոշիկներ և միայն դրանից հետո գնացի խանութ: Մենք այստեղ մոտ 300 մարդ ենք ապրում, ինչպես քայլեն երեխաները այդ ջրափոսերով », – ասում է Մերուժան Գրիգորյանը:
Ըստ բնակիչների, երբ կազմվում էր ճանապարհի վերականգնման նախագիծը, համապատասխան մասնագետներ եկել են գյուղ, խոսել գյուղացիների հետ: Այդ ժամանակ գյուղացիները ասել են հնարավոր խնդիրների մասին, սակայն նախագծողները հաշվի չեն առել գյուղացիների դիտողությունները:
Անդրեաս Աբդոյանը վստահ է, որ նախագծում նշված չի, որ ճանապարհը անցնում է Արագվա բնակելի տարածքով:
«Նրանք կառուցում են ճանապարհը, հաշվի չառնելով, որ ճանապարհը անցնում է բնակելի կետով », – ասում է Անդրեաս Աբդոյանը:
Այս շրջանից ամեն օր 50 աշակերտ անցնելով մայրուղին, գնում է դեպի դպրոց: Գյուղացիներին մտահոգում է նաև այն, որ գյուղում հաշվի չի առնված երեխաների անվտանգության պայմանները, որ գյուղում բացակայում են մայթեր, չկան նաև արհեստական արգելքներ – «պառկած ոստիկաններ»:
«Ամբողջ գյուղում միայն դպրոցի մոտ կլինեն «պառկած ոստիկաններ»: Բայց մենք ունենք հարևաններ ճանապարհից այն կողմ, որոնց հետ մենք շփվում ենք: Եթե նրանք միջոցներ չձեռնարկեն, մենք ամբողջ գյուղով հրաժարվում ենք մասնակցել առաջիկա ընտրություններին: Մինչ ասֆալտը, մենք չէինք պատկերացնում որ այսպիսի խնդիրներ կունենանք, մեզ վստահեցնում էին, որ ամեն ինչ լավ կլինի, և մենք հուսով էինք», – դժգոհում է Արթուր Աբդոյանը:
Գյուղացիներին նաև մտահոգվում է, որ ջրատար գծերը բաց են:
«Ով է ջրատար գծերը բաց թողնում, եթե անասունները ընկնեն այնտեղ », – ասում է Մերուժան Գրիգորյանը:
Գյուղի բնակիչ Փիլթակյանը դժգոհում է, որ ջրագիծը անմիջապես ուղղված է դեպի նրա ջրաղացը, և նա վախենում է, որ ջուրը կարող է քշել ջրաղացը:
«Ես նրանց առաջարկել եմ գիծը մի քիչ այն կողմ տանել, բայց նրանք հրաժարվել են, ասելով, որ նախագծով այդպես է նախատեսված», – ասում է Փիլթակյանը:
Արագվա գյուղի բնակիչները վերջերս հաճախ են բողոքում, որ ճանապարհի կառուցման ժամանակ չի հաշվի առնվել որոշ մանրամասներ, որը նրանց համար դարձել է խնդիրների աղբյուր: Վերջերս jnews.ge -ին բնակիչների բողոքի մասին նյութ էր գրել, որ ուղղված էր գյուղում մայթերի բացակայությանը: Նյութը կարելի է գտնել այստեղ:
Շուշան Շիրինյան