Այսօր՝ հունվարի 6-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի ոչ մի դեպք չի գրանցվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4051: Ընդ որում 313-ը՝ Ախալքալաքում, 138-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 35 նոր դեպք։

Ադիգենի` 1,
Ախալցիխե` 8,
Բորժոմի` 22,
Ասպինձա` 3,
Ախալքալաք` 0 և
Նինոծմինդա` 1:

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 333 անձ:

Ախալցիխեում՝ 121,
Բորժոմիում՝ 86,
Ադիգենում՝ 42,
Ասպինձայում՝ 56,
Ախալքալաքում՝ 27,
Նինոծմինդայում՝ 1:

Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։

COVID հյուրանոցում՝ 1 մարդ, իսկ COVID կլինիկաներում` 89 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 17 մարդ, մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3699, մահվան դեպքերը՝ 43։

Այս պահի դրությամբ սպասվում է 67 թեստի պատասխան։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 52 անձ, ընթանում է փորձաքննություն։