Ախալքալաքի մարզահամալիրի քիքբոքսինգի մարզիկները Ուկրաինայում մասնակցել են երեք հանրապետությունների միջև կայացած պատանիների առաջնությանը և նվաճել հինգ ոսկե և մեկ բրոնզե մեդալ:
2021 թվականի սեպտեմբերի 24-26 -ը, ուկրաինական Պոլտավա քաղաքում, Ախալքալաքի մարզահամալիրի պատանի մարզիկները մասնակցել են երեք հանրապետությունների՝ Վրաստանի, Հայաստանի և Ուկրաինայի, մինչև 18 տարեկան մարզիկների միջև կայացած քիքբոքսինգի մրցումներին:
Ախալքալաքից մասնակցել է 6 մարզիկ, որոնք բոլորն էլ զբաղեցրել են մրցանակային հորիզոնականներ: Վրաստանից մասնակցել են նաև Թբիլիսիի, Բաթումիի և Զեստափոնիի մարզիկները:
Ախալքալաքցի մարզիկների տարիքը 9 -ից մինչև 14 տարեկան էր, նրանք հանդես են եկել տարբեր քաշային կարգերում: Մարզիկներն ունեցել են միջազգային մրցումներին մասնակցելու փորձ, բացի առաջին տեղը գրաված իննամյա Ալբերտ Փալոյանից:
Ախալքալաքցի մարզիկների հաղթանակային հորիզոնականները հետևյալն են.
Սարգիս Տոնականյան՝ 1 -ին տեղ,
Էդուարդ Ղազարյան՝ 1 -ին տեղ,
Վարդան Գասպարյան՝ 1 -ին տեղ,
Վարազիկ Հակոբյան՝ 1 -ին տեղ,
Ռոման Կարաքեբակյան՝ 2 -րդ տեղ:
Պատանի մարզիկներին մարզում է Սերգեյ Տոնականյանը:
Ըստ մարզչի, մրցակիցները շատ փորձառու և պրոֆեսիոնալ մարզիկներ էին, բայց տղաներին հաջողվեց հաղթել նրանց, քանի որ շատ լավ պատրաստված և ակտիվ էին: