Հոկտեմբերի 4-ից դասերը կվերսկսվեն դասարաններում և լսարաններում: Որոշումն ընդունվել է Համակարգող խորհրդի նիստում:

«Այսօրվա որոշմամբ դասարաններում և լսարաններում ուսումնական գործընթացը կվերսկսվի հոկտեմբերի 4-ին: Նախադպրոցական հաստատությունները և երեխաների ժամանցի կենտրոնները նույնպես կվերսկսեն իրենց աշխատանքը», – ասել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների գծով ղեկավար Գիորգի Ղիբրաձեն:

Սակայն, ցանկության դեպքում, ուսանողները հնարավորություն կունենան ուսումը շարունակել առցանց:

Ծանր համավարակաբանական իրավիճակի պատճառով օգոստոսի 31-ին հայտարարվեց, որ ուսումնական գործընթացը կվերսկսվի սեպտեմբերի 15-ից առցանց, իսկ հոկտեմբերի 4-ից՝ դասասենյակներում:

Ընդգծենք, որ հոկտեմբերի 4-ից դասարաններում և լսարաններում ուսուցումը կսկսվի միայն այն քաղաքում կամ գյուղում, որտեղ վարակի մակարդակը կլինի չորս տոկոսից ցածր: