Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում «Բազմազգ Վրաստան» հանրային շարժումը տեղական իշխանությունեերի և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ակտիվ քաղաքացիների հետ միասին կաջակցի որոշ տեղական խնդիրների լուծմանը:
Այս ծրագիրը ֆինանսավորում է «Եվրոպայի հիմնադրամը», կոչվում է «Հասարակության լայն շրջանակների միացումը Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների խնդիրների բացահայտման և լուծման գործընթացում»:
Նախագծի ներկայացումը տեղի ունեցավ հունիսի 7-ին՝ Ախալքալաքում և Նինոծմինդայում: Նախագծի նպատակն է ծրագրի առաջնահերթությունների և ծառայությունների պլանավորումը և իրականացումը, որոնք պետք է իրականացվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հանրության կարիքները և շահերը հաշվի առնելով:
Նախագծի ներկայացմանը ներկա էին ԶԼՄ-ների, ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ և պարզապես ակտիվ քաղաքացիներ: Հյուրերին նախագծի հետ ծանոթացրեց «Բազմազգ Վրաստան» հասարակական շարժման գործադիր տնօրեն` Ալեքսանդրա Կալատոզիշվիլին:
Նախագծի խնդիրներն ու նպատակները լսելուց հետո, ներկաները ակտիվորեն ներգրավվեցին այդ գործընթացում և առաջարկեցին խնդիրներ, որոնց լուծմանը կարելի է աջակցել այս նախագծի շրջանակներում:
Ըստ նախագծի տեղի ինքնակառավարման հետ աշխատելու համար, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում կստեղծվեն առանձին-առանձին երկու նախաձեռնող խմբեր, 10 հոգուց բաղկացած: Այս մարդիկ պետք է բացահայտեն խնդիրները, իրականացնեն տեղի իշխանությունների հետ իրենց որոշումների միջամտություն և զբաղվեն այդ խնդիրների լուծման մոնիտորինգով:
Նախագիծը պետք է իրականացվի երկու փուլով: Առաջին փուլում կիրականացվի բազմաբնույթ քաղաքացիական մոնիտորինգ, նախկինում բացահայտված երկու խնդիրների կարգավիճակը որոշելու համար: Բազմակողմ քաղաքացիական մոնիտորինգի երկրորդ փուլում, որն ընդգրկում է 2017 թ.-ի հունվար-փետրվարը (նախագծի շրջանի վերջին երկու ամիսները) նախատեսվում է շրջանի 2017 թ.-ի բյուջեի մոնիտորինգի իրագործման գործընթաց:
Շուշան Շիրինյան