Սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում խաչքար կտեղադրվի՝ նվիրված անմահ հերոսների հիշատակին։
Օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և հոգևոր դասի մասնակցությամբ, կկատարվի խաչքարի օրհնության կարգ, ապա հոգեհանգիստ՝ ի հիշատակ նահատակ հայորդիների:
«Բոլոր այն գյուղերից, որտեղից կան անհմահ հերոսներ, կխնդրենք ներկայանալ հերոսների նկարներով: Արարողությունը տեղի կունենա ժամը 14:00֊ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում: Արարողության ավարտին տեղի կունենա մատաղի հյուրասիրություն», – հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը: