Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում մահացել է Աշոտ Ալագուլյանը: Նա երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին վետերանն էր Ախալքալաքի շրջանում:

Երկուսուկես տարի է նա անկողնուն էր գամված, ոտքի չէր կարողանում կանգնել վերջույթների կոտրվածքի պատճառով: Նրան խնամում էր դուստրը՝ Ալվարդը:

Աշոտ Ալագուլյանը 98 տարեկան էր: Նա բանակ է գնացել 16 տարեկանում: Նրա խոսքով՝ ինքը զորակոչվել է եղբոր փոխարեն, 1942 թվականին: Նա ծառայել է Թամանյան 89-րդ հրաձգային դիվիզիայում:

Աշոտ Ալագուլյանը վեց երեխա ունի, երկու որդի, չորս դուստր և 17 թոռ:

Jnews-ը հոդված էր պատրաստել վետերանի մասին Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձին ընդառաջ՝ 2021 թվականի մայիսի 7-ին:

Նյութը կարող եք կարդալ ներքևում՝

Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններից վերջինը