Ախալքալաքում՝ Թումանյան փողոցում, սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը հոսանքազրկումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով փողոցի բնակիչների մեծ մասի կենցաղային տեխնիկան և այլ էլեկտրոնիկան շարքից դուրս է եկել: Energo Pro Georgia-ից տուժածներին խնդրել են ուղարկել իրենց տվյալները նրանց ներկայացուցչին, որպեսզի ընկերությունը գնահատի վնասը:
Թումանյան փողոցում գիշերը՝ ժամը 24.00-01.00-ի սահմաններում, հոսանքազրկում է տեղի ունեցել: Փողոցի ողջ հոսանքն անբնական կերպով հզորացել է, որից հետո լամպերը սկսել են պայթել, իսկ որոշ կենցաղային տեխնիկան՝ շարքից դուրս է եկել: Որոշ բնակիչների հաջողվել է արթնանալ և անջատել իրենց էլեկտրատեխնիկայի մի մասը, իսկ ոմանց տեխնիկան գրեթե ամբողջապես շարքից դուրս է եկել:
«Մեր համակարգչի պրոցեսորը փչացել է, դրանից ծուխ դուրս եկավ, էլեկտրական լամպերից նույնպես», – ասում է Թումանյան փողոցի բնակիչներից մեկը:
«Իմ լվացքի մեքենան, մոդեմը, հեռուստացույցը», – նշում է մեկ այլ բնակիչ:
«Սպասք լվացող մեքենան, լվացքի մեքենան, միկրոալիքային վառարանը, 2 ալիքալարիչ սարքերը, դինամիկները, Baxi-ն: Ամուսինս գնաց ընկերություն, նրան ասացին, որ աշխատում են առցանց, տվեցին մի կնոջ համար, ասացին՝ ուղարկեք Ձեր բոլոր տվյալներն այնտեղ», – պատմեց տան բնակիչը, որտեղ մեծ քանակությամբ տեխնիկա է վնասվել:
«Հեռուստացույցը և գեղեցկության սրահում Baxi-ն», – ասում է № 1 տան բնակիչը:
Ըստ ընկերության ներկայացուցչի, երեկվա արտակարգ իրավիճակի հետևանքով վնասներ կրած բաժանորդները պետք է իր համարին ուղարկեն բաժանորդի կոդը, բաժանորդի անձը հաստատող փաստաթուղթը և փչացած տեխնիկայի ցուցակը: Նա դիմումը կլրացնի, որից հետո հանձնաժողովը կգա տուն` դիմումի հիման վրա ստուգելու նպատակով և փոխհատուցման առումով որոշում կկայացվի: Այս պահին վնասի ճշգրիտ չափը անհայտ է, կատարվում է գնահատում: Հայտնի չէ նաեւ, թե ում կփոխհատուցեն, իսկ ում՝ ոչ:
Ուղարկեք Ձեր տվյալները Viber-ով՝ + 995-577-355-107 հեռախոսահամարին: