Այսօր՝ հուլիսի 14-ին, Ախալքալաքում տեղի ունեցավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի համերգը, որի մուտքն անվճար էր:
Համերգը համավարակի պայմաններում անցկացվեց բաց երկնքի տակ, Ախալքալաքի Մշակույթի տան դիմաց: Թատրոնի արտիստները կատարեցին տարբեր երգեր, խաղեր` ներգրավելով ոչ շատ հանդիսատեսի` անմիջականորեն մասնակցելու համերգին:
Փոքրիկ հանդիսատեսը ետնաբեմում մասնակցում էր երգերի ընթացքում պարերին: Արտիստները երգում էին անմիջապես հանդիսատեսի առջև:
Նաև Մշակույթի տան դիմաց երեխաների համար տեղադրվել էին ատրակցիոններ և բատուտներ: Երեխաների համար ժամանցը կազմակերպել էր Շիդա Քարթլիի մասնավոր ընկերությունը, որը ոչ մի կապ չուներ համերգի հետ: Այնուամենայնիվ, այս երկու իրադարձությունները միասին տոնական տրամադրություն ստեղծեցին մեծահասակների և էլ ավելի շատ՝ երեխաների համար:
Թատրոնի ատրիստների ելույթները շատ հուզիչ էին: Դրանք նաև մեծ հույզեր առաջացրեցին ոչ այդքան մեծաթիվ հանդիսատեսի շրջանում: