Նինոծմինդայում պատվաստվածներից արդեն երկրորդ մարդն է, որ հաղթում է վիճակախաղում։
Վիճակախաղում պատվաստված անձը շահել է 100 լարի, նա պատվաստվել է Pfaizer պատվաստանյութով։
Այսօր Ախալքալաքում պատվաստվածների շրջանում շահողներ չեն եղել։
Հարկ է նշել, որ սեպտեմբերի 14-ից Վրաստանում կորոնավիրուսով պատվաստված մարդկանց շրջանում վիճակախաղ է անցկացվում:
Խաղարկությունը կլինի ամեն օր, ամեն շաբաթ և վերջնական: Ամենօրյա խաղարկությունում մրցանակները կլինեն 100-ից 500 լարիի սահմաններում: Ինչ վերաբերում է շաբաթական խաղարկությանը, խաղարկվում է 1000-ից 10 000 լարի: Վերջնական վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 31-ին՝ 100 000 լարի մրցանակային ֆոնդով:
Խաղարկության մրցանակային ֆոնդը կազմում է մինչև երեք միլիոն լարի: Հաղթողներին ինքնաբերաբար որոշում է ծրագիրը՝ միասնական տվյալների բազայից, պատահականության սկզբունքով:
Վիճակախաղի հաղթողների հետ կապ են հաստատում հեռախոսով, բացի այդ, քաղաքացիներն իրենց շահումների մասին տեղեկատվություն կարող են ստանալ www.stopcov.lotto.ge կայքում, իսկ վիճակախաղի համար գումարը կհատկացվի բյուջեից: