Մայիսի 15-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 282 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220 729-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազել է մինչև 7 257։

Մահվան ևս 16 դեպք է գրանցվել, 13-ը՝ կորոնավիրուսից, և ևս 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4314 դեպք կա, այլ պատճառով՝ 1058։

Ապաքինվել է ևս 636 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 208 100 է։

Այսպիսով` մայիսի 14-ին կատարվել է 3178 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 033 513 թեստ է արվել: