Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 16-17-ը հանրապետությունում սպասվում են անձրևներ՝ տեղ-տեղ ուժեղ ամպրոպ, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ ծովում սպասվում է 2-3 բալ ուժգնությամբ փոթորիկ:

Սպասվող հորդառատ անձրեւները կարող են զգալիորեն բարձրացնել ջրի մակարդակը գետերում և հնարավոր է լեռնային շրջաններում սողանքներ պատճառ հանդիսանալ: