JNEWS-ը զրուցել է «Քաղաքացիական շարժում-բազմազգ Վրաստան» կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանի հետ այն մասին, թե ինչպես է ընտրարշավն ընթանում այն շրջաններում, որտեղ ազգային փոքրամասնությունները խիտ բնակեցված են, ինչ խախտումներ են արձանագրվել, և ինչ է կապված իշխող կուսակցությունից խորհրդարանի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի անվան հետ, և այլնի մասին:

Ի՞նչպես է ընթանում նախընտրական գործընթացն այն շրջաններում, որտեղ խիտ բնակեցված են ազգային փոքրամասնությունները:

– Առայժմ որեւէ արտառոց բան չկա, որ տեղի է ունեցել մյուս ընտրություններին եւ չի կատարվում հիմա: Քաղաքական ընդդիմությունն ավելի շատ է շեշտադրում և կենտրոնացնում բոլոր ջանքերը մեծ քաղաքներում: Հետեւաբար, մեզ թվում է, որ մրցակցությունն ընդհանրապես այնքան էլ թեժ չէ շրջաններում, ոչ միայն ազգային փոքրամասնությունների շրջաններում: Կան որոշակի խախտումներ, որոնք ավելի շատ կապված են վարչական ռեսուրսի օգտագործման հետ: Բայց փաստն այն է, որ կա մի դեպք, որը մենք ունենք, մենք հրապարակում ենք այդ մասին զեկույց, և այն հասանելի կլինի հանրության համար: Շատ ցավալի է, որ Թբիլիսիի փոքրամասնությունները հնարավորություն չունեն հայտնվել Սակրեբուլոյում, ասենք այսպես, քաղաքական կուսակցությունները քիչ ուշադրություն են դարձնում այս հարցին:

Վերջին շրջանում քաղաքական կուսակցությունները հայտնում են ճնշումների մասին, այդ թվում նաև այն շրջաններում, որտեղ խիտ բնակվում են հայերն ու ադրբեջանցիները: Ի՞նչ է հայտնի Ձեզ այս մասին:

– Մենք նման տեղեկատվություն ունենք: Մենք վերստուգում ենք այս տեղեկատվությունը: Կարծում եմ, հաջորդ զեկույցում դա կամ կհերքվի, կամ կհաստատվի: Այն ինչը հիմա պատկերվում է, որի մասին կան տեղեկություններ, այն է, որ կա ճնշման երկու դեպք՝ Հենզել Մկոյանի նախկին կողմնակիցների, ընտանիքի ծանոթների կամ մերձավոր ազգականների վրա, ովքեր, եթե ճիշտ եմ հիշում, հրաժարականի դիմումը գրել են իրենց ձեռքով: Մենք ստուգում ենք այս տեղեկատվությունը: Շատ հետաքրքիր է, թե ինչու, քանի որ նրանք չեն մասնակցում ընտրություններին: Հիմա մենք փնտրում ենք դրա շարժառիթները: Քանի որ մասնակցում են, թե ոչ՝ դա մի հարց է, իսկ օգնում են, թե ոչ, մեկ այլ հարց: Մենք վերլուծում ենք հնարավորությունները, շարժառիթը: Որոշ դեպքերում տեղեկատվությունը հաստատվում է ինքն իրեն կամ՝ ոչ: Ոմանք փորձում են իրենց դիրքն օգտագործել աղմուկ բարձրացնելու համար: Կան տարբեր քեյսեր: Բացի Ախալքալաքի այս դեպքից, կա վարչական ռեսուրսի օգտագործման դեպք Ախալցիխեում, որը մենք հաստատել ենք և արդեն բողոք ենք ներկայացնում դրա առթիվ: Մենք հաստատել ենք նաև վարչական ռեսուրսի օգտագործումը Դմանիսիում: Կար դեպք, երբ մեզ արգելում էին դիտարկել Բոլնիսիի տարածքային հանձնաժողովի աշխատանքը, երբ մեր դիտորդին այնտեղ թույլ չէին տվել մտնել: Լագոդեխիում կա չհաստատված դեպք, երբ փորձում են չարաշահել իրենց դիրքը: Հիմա շատ դժվար է խոսել վարչական ռեսուրսի օգտագործման մասին, քանի որ այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ երեք քաղաքական կուսակցություններ հնարավորություն ունեն օգտվել վարչական ռեսուրսից: Օրինակ, Դմանիսիում Գախարիայի կուսակցությունից ներկայիս քաղաքապետն է թեկնածուն: Իհարկե, «Վրացական երազանք»-ը, քանզի այն ունի ամենաշատ ռեսուրսները: Եվս մեկ քաղաքական կուսակցություն, որի նկատմամբ կան կասկածներ վարչական ռեսուրսի օգտագործման առումով, սակայն այս տեղեկատվությունը դեռ չի հաստատվել, դա «ՄԱՇ»-ն է: Այս երեք կուսակցություններն ամենաակտիվն են, բայց դրանցից ամենաակտիվը «Վրացական երազանքն» է, քանի որ այն ունի ամենաշատ ռեսուրսները և ամենից շատ պատասխանատվությունն ընկնում է նրա վրա: Քանի որ գործադիր իշխանությունը, հիմնականում, նրա ձեռքերում է: Իհարկե, կկամենայի, որ նախընտրական քարոզարշավն ավելի լավը լիներ: Իհարկե, կցանկանայի, որ ավելի քիչ միջադեպեր լինեին և վարչական ռեսուրսի օգտագործում, կամ ավելի քիչ ճնշումներ ընդդիմախոսների վրա: Այս ամենն ազդում է նախընտրական իրավիճակի, ընտրական կլիմայի վրա և, իհարկե, ազդում ընտրությունների օրվա վրա:

Ինչու՞ որոշ կուսակցություններ չեն շտապում սկսել ընտրարշավը, առավել ևս, երբ ընտրությունների օրվան շատ քիչ ժամանակ է մնացել:

– Քիչ կուսակցություններ են որոշել իրենց ուժերը կենտրոնացնել շրջանների վրա: Սա նշանակում է, որ ռեսուրսները քիչ են, մասնավորապես, ֆինանսականը նույնպես: Բնականաբար, նրանք փորձում են իրենց ռեսուրսները ծախսել այնտեղ, որտեղ ավանդաբար ավելի ընդդիմադիր տեղանք է, իսկ այդպիսիք միշտ մեծ քաղաքներն են հանդիսանում, քանի որ այնտեղ իրազեկվածության մակարդակն ավելի բարձր է, քան գյուղերում, կրթության և քաղաքականության նկատմամբ հետաքրքրության մակարդակն ավելի բարձր է: Բնականաբար, ընտրողները նույնպես ավելի շատ են:

Քրիստինե Մարաբյան