Հանրային հեռարձակողը հրապարակում է Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախքի՝ էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջանների հեռուստադիտողների հետազոտությունը:

Հետազոտությունն անցկացրել է մրցույթը շահած «Սոնար» ընկերությունը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ Սամցխե-Ջավախքում հարցվածների 50,5 տոկոսը և Քվեմո Քարթլիում 37 տոկոսը Առաջին ալիքի հեռուստադիտողներ են:

Նշենք, որ Քվեմո Քարթլիի հեռուստադիտողների 67 տոկոսը, իսկ Սամցխե-Ջավախքում՝ 57 տոկոսը նշել են, որ լրատվական, ժամանցային կամ կրթական հաղորդումներ դիտելու համար օգտվում են սոցիալական ցանցերից:

Երկու մարզերում էլ հարցվածների ավելի քան 60 տոկոսը որպես ամենաօգտագործվող սոցիալական ցանց է նշում Facebook-ը: